Փայլան. «Ամոթ է, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է իր կեղտոտ գործարքների մեջ»
Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է թուրքական դատարանի այն որոշմանը, որով երկարաձգվել էր ամերիկացի հոգևորական Էնդրյու Բրանսոնի կալանավորման ժամկետը։
Ամերիկացի հոգևորականը մեղադրվում է լրտեսության և Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցների հետ կապեր ունենալու մեջ։ Դատարանի որոշման մասին Փայլանը Twitter միկրոբլոգի իր էջում գրել է. «Ասվում էր, թե մի հոգևորականին տուր, մյուսին վերցրու: Բայց դե Բրանսոնը, ով Էրդողանի խոստովանությամբ պատանդ է պահվում, այդպես էլ ազատ չարձակվեց։ Էրդողանը, ով կարծել է, թե Դենիզ Յուջելի (Թուրքիայում կալանավորված գերմանացի լրագրող) միջոցով ծնկի բերեց Գերմանիային, շարունակում է պատանդ պահելու իր քաղաքականությունը։ Մենք պետք է ամոթ զգանք, որ նախագահական պալատը հոգևորականին օգտագործում է կեղտոտ գործարքների մեջ»:
Տեղեկացնենք, որ Թուրքիայում խոսակցություններ են շրջանառվել, թե Բրանսոնին ազատ արձակելու դիմաց, ԱՄՆ-ն պետք է Թուրքիային հանձնի իսլամի քարոզիչ, ամերիկաբնակ միլիարդատեր, գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին։ Վերջինս Թուրքիայի իշխանությունների կողմից մեղադրվում է 2016թ. հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձը նախաձեռնելու մեջ։

Աղբյուրը՝ ermenihaber.am