Լրահոս

21.07.2018 12:06


Գետարգել գյուղի տներից մեկի նկուղում օձ են բռնել

Գետարգել գյուղի տներից մեկի նկուղում օձ են բռնել

Հուլիսի 20-ին, ժամը 22:35-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Գետարգել գյուղի 4-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից մեկի նկուղում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարները բռնել են կապարագույն սահնօձ տեսակի սողունին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը