Լրահոս

21.07.2018 08:17


Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Քաղաքացին փորձել է ինքնասպան լինել

Հուլիսի 20-ին, ժամը 23:45-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպան լինել՝ ցած նետվելով Երևան քաղաքի Կիևյան կամրջից. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր հասնելը, Ժ. Ղ.-ի (ծնված 1988 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է քաղաքացիների ուժերով: Հոգեբանական աջակցության բաժնի հրահանգիչը քաղաքացուն ցուցաբերել է հոգեբանական աջակցություն. Ժ. Ղ.-ն տեղափոխվել է ոստիկանության Մաշտոցի բաժին:

Այս խորագրի վերջին նյութերը