Լրահոս

21.07.2018 10:28


«Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին

«Բոհեմիա Ռեզորթ» հյուրանոցի 25-ամյա խոհարարը Opel-ով վրաերթի է ենթարկել 62-ամյա հետիոտնին

Երեկ՝ հուլիսի 20-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 23։00-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Լճափ գյուղի բնակիչ՝ 25-ամյա Ռուբեն Հովսեփյանը իր վարած Opel Vectra մակնիշի 35 TG 774 համարանիշի ավտոմեքենայով Իջևան-Երևան ավտոճանաարհի 85-րդ կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Սևան քաղաքի բնակիչ, 62-ամյա Սամվել Իսակովին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, մեկ այլ ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Սևան» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին վրաերթի ենթարկվածը մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը