Տնտեսական

21.07.2018 16:38


Յուրացումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում (տեսանյութ)

Յուրացումներ Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունում (տեսանյութ)

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2013-15 թթ. ընթացքում Վարդենիսի սոցիալական աջակցության տարածքային գործակալության նախկին աշխատակից Տիգրան Աբրահամյանը «ապօրինի վարձատրություն ստանալու միասնական դիտավորությամբ» քաղաքացիներին նպաստառուների ցուցակներում ներառված մնալու համար նախապես պայմանավորվել է փոստային բաժանմունքի օպերատոր Արմեն Հակոբյանի և նպաստառու այլ քաղաքացիների հետ: Իրենց երկու ամսվա նպաստը «ընդհանուր առմամբ հինգ միլիոն 400 հազար դրամ» Արմեն Հակոբյանի միջոցով քաղաքացիները հանձնել են Տիգրան Հակոբյանին՝ որպես ապօրինի վարձատրություն:
Իսկ նույն գործակալության աշխատակից Արտեմ Խաչատրյանը 2016-17 թվականներին «նույն նպատակով պայմանավորվել է նույն Արմեն Հակոբյանի հետ» և նպաստառուները միջնորդի միջոցով այս անգամ Խաչատրյանին են փոխանցել երկու ամսվա նպաստները՝ երեք միլիոն 600 հազար դրամ:
Հարուցվել է քրեական գործ:

Այս խորագրի վերջին նյութերը