Աշխարհ

21.07.2018 19:19


Ադրբեջանի հատուկ ծառայությունները սպանել են Գյանջայի իրադարձությունների հետ առնչություն ունեցող ևս մեկ մարդու

Ադրբեջանի հատուկ ծառայությունները սպանել են Գյանջայի իրադարձությունների հետ առնչություն ունեցող ևս մեկ մարդու

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցները երեկ հատուկ գործողություն են իրականացրել Բաքվից ոչ հեռու գտնվող Խոջասան ավանում` սպանելով Գյանջայի քաղաքապետի դեմ մահափորձի և հուլիսի 10-ին այդ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետ առնչություններ ունեցող Անար Բաղիրովին:

Պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ Բաղիրովը սպանվել է իրավապահներին դիմադրություն ցուցաբերելիս: Նույն գործողության ընթացքում, ըստ Ադրբեջանի հատուկ ծառայությունների, ևս ութ մարդ ձերբակալվել է: «Բաղիրովը Գյանջայում հանցավոր գործողություններ կատարած խմբի ակտիվ անդամներից մեկն էր: Նա սերտ կապեր ուներ Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի դեմ մահափորձի անմիջական հեղինակ Յունիս Սաֆարովի հետ»,-նշված է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը