Սյունիքի մարզում ձորում հայտնված ու մոխրակույտի վերածված Nissan-ի ետևի նստարանին հայտնաբերվել է մոխրացած դի
Այսօր, հուլիսի 21-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 17:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում ավտոմեքենա է գլորվել ձորը, և հրդեհ է բռնկվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ավտովթար, թե սպանություն, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ իրականացնելուց հետո:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի սեռը և ինքնությունը: Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածներրը ֆոտոլրագրողին ասում էին, որ մահացածը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի բնակիչ, 28-ամյա Արմեն Մինասյանն էր: Այս տեղեկությունը նույնպես ճշտվում է: Գ. Շամշյանի տեղեկություններով, ավտոմեքենան հաշվառված է Ա. Մինասյանի անվամբ:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։