Լրահոս

23.07.2018 12:40


Սպիտակ-Երևան ճանապարհին «Արարատ ՃանՇին»-ի բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է դաշտում․ կա տուժած

Սպիտակ-Երևան ճանապարհին «Արարատ ՃանՇին»-ի բեռնատարը կողաշրջվել և հայտնվել է դաշտում․ կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 10:01-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ջրաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի մոտ 13-րդ կմ-ին «Արարատ ՃանՇին» ՓԲԸ-ին պատկանող «Hino» մակնիշի բեռնատարը (վարորդը՝ Է. Ա., ծնված 1979 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը թիվ 41 հրշեջ-փրկարարական ջոկատի օղակի հրամանատարը (ազատ հերթափոխից) տուժածին դուրս է բերել բեռնատարից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Քաղաքացին հոսպիտալացվել է Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են բեռնատարի շարժիչի հովացման աշխատանքներ:

Այս խորագրի վերջին նյութերը