Աշխարհ

23.07.2018 14:33


Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Թուրքիայի արտգործնախարարը պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան

Հուլիսի 24-ին Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն պաշտոնական այցով կմեկնի Ադրբեջան։

Այցի ընթացքում Չավուշօղլուն կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, վարչապետ Նովրուզ Մամեդովի և արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Նախատեսվում է, որ Թուրքիայի արտգործնախարարը ադրբեջանցի պաշտոնյաների հետ կքննարկի թուրք-ադրբեջանական հարաբերություններին առնչվող օրակարգային հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային մի շարք խնդիրներ։

Թուրքական աղբյուրը հիշեցնում է, որ հուլիսի 10-ին էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էր այցելել Ադրբեջան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը