Հուլիսի 21-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել: Մեկնած օպերատիվ խմբին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ժոակիմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Դիլիջան գալու նպատակով ինքը և ընկեր, Ղազախստանի քաղաքացի 1997 թ. ծնված Արսեննի Ս.-ն, կանգնած են եղել Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի թերակղզու խաչմերուկում: Այդ ընթացքում առանց իրենց կանգնեցնելու, իրենց մոտ կանգնել է ռուսական համարանիշով մուգ կանաչ գույնի մեքենա, որի մեջ եղել են երեք անձ: Նրանք տեղեկանալով, որ ցանկանում են գնալ Դիլիջան, առաջարկել են առանց վճարի տեղափոխել: Ճանապարհին նրանց առաջարկով իրենց երեք պայուսակներից երկուսը դրել են բեռնախցիկի մեջ: Զգալով, որ մեքենան վարում են ոչ սթափ և անկանոն, խնդրել են կանգնել: Իրենք իջել են ավտոմեքենայից, ցանկացել են բեռնախցիկից վերցնել պայուսակները, սակայն վերջիններս բացահայտ հափշտակելով պայուսակները, որոնց մեջ եղել է տեսախցիկ՝ հիշողության քարտով, օբյեկտիվ, երաժշտական ձայնարկիչ, նոութբուք, հագուստ և մեկ կարպետ, դիմել են փախուստի: Հուլիսի 22-ին, ժամը 13.20-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը, նախնական համաձայնությամբ, կատարել են 1990 թ. ծնված Արա Մ.-ն և 1992 Վիգեն Հ.-ն: Արա Մ.-ն և Վիգեն Հ.-ն ձերբակալված են: Երրորդ անձի ինքնությունը պարզված է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Արա Մ.-ի «Դայվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:
*** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Դիլիջանի ոլորաններում օտարերկրացիների են թալանել
Հուլիսի 21-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի ոլորաններում մարդկանց են թալանել:
Մեկնած օպերատիվ խմբին Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 1988 թ. ծնված Ժոակիմ Ա.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, Դիլիջան գալու նպատակով ինքը և ընկեր, Ղազախստանի քաղաքացի 1997 թ. ծնված Արսեննի Ս.-ն, կանգնած են եղել Երևան-Սևան-Իջևան ճանապարհի՝ Սևանի թերակղզու խաչմերուկում: Այդ ընթացքում առանց իրենց կանգնեցնելու, իրենց մոտ կանգնել է ռուսական համարանիշով մուգ կանաչ գույնի մեքենա, որի մեջ եղել են երեք անձ: Նրանք տեղեկանալով, որ ցանկանում են գնալ Դիլիջան, առաջարկել են առանց վճարի տեղափոխել: Ճանապարհին նրանց առաջարկով իրենց երեք պայուսակներից երկուսը դրել են բեռնախցիկի մեջ: Զգալով, որ մեքենան վարում են ոչ սթափ և անկանոն, խնդրել են կանգնել:
Իրենք իջել են ավտոմեքենայից, ցանկացել են բեռնախցիկից վերցնել պայուսակները, սակայն վերջիններս բացահայտ հափշտակելով պայուսակները, որոնց մեջ եղել է տեսախցիկ՝ հիշողության քարտով, օբյեկտիվ, երաժշտական ձայնարկիչ, նոութբուք, հագուստ և մեկ կարպետ, դիմել են փախուստի:
Հուլիսի 22-ին, ժամը 13.20-ին, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ու քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ կողոպուտը, նախնական համաձայնությամբ, կատարել են 1990 թ. ծնված Արա Մ.-ն և 1992 Վիգեն Հ.-ն:
Արա Մ.-ն և Վիգեն Հ.-ն ձերբակալված են: Երրորդ անձի ինքնությունը պարզված է, ձեռնարկվում են միջոցառումներ վերջինիս և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Արա Մ.-ի «Դայվո Նեքսիա» մակնիշի ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: