Աշխարհ

23.07.2018 18:32


Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կմասնակցեն միջազգային զորավարժությանը

Հայաստանը, Թուրքիան և Ադրբեջանը կմասնակցեն միջազգային զորավարժությանը

Օգոստոսի 1-15 Վրաստանում կազմակերպվելու է «Noble Partner 2018» անվամբ միջազգային զորավարժություն։ Այդ զորավարժությունն անցկացվում են արդեն 4-րդ տարին անընդմեջ։

Տեղեկությունը հայտնել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան։ Վերջինիս խոսքերով՝ զորավարժության նպատակն է տարածաշրջանում ապահովել «խաղաղություն և կայունություն»։

Բացի Վրաստանից զորավարժությանը մասնակցելու է նաև Հայաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Միացյալ Նահանգները, Անգլիան, Գերմանիան, Էստոնիան, Ֆրանսիան, Լիտվան, Լեհաստանը, Նորվեգիան, Ուկրաինան։

Զորավարժությանը նախատեսվում է շուրջ 3.000 զինվորի մասնակցություն 13 երկրից:

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը