Գերմանիան գրեթե լիովին դադարեցրել է զենքի վաճառքը Թուրքիային
Գերմանիայի նորընտիր կառավարությունը 2018թ․ մարտից հետո մեծ չափով կասեցրել է Թուրքիային և Սաուդյան Արաբիային գերմանական զենք-զինամթեքի վաճառքը։
Թուրքական մամուլի հավաստմամբ՝ մարտի 14-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայից ստացված զինամթերքի առք ու վաճառքի առաջարկների հիմնական մասը դրական պատասխան չի ստացել։
Նշված ժամանակահատվածում դաշնային կառավարությունը հաստատել է Թուրքիայից ստացված միայն 5 առաջարկ, որոնց շրջանակներում այդ երկրին վաճառված գերմանական զենք ու զինամթերքի ընդհանուր արժողությունը կազմել է ընդամենը 418․279 եվրո։
Համեմատության համար նշենք, որ 2018թ․ հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը հավանություն էր տրվել 34 գործարքի, որի շրջանակներում Թուրքիային վաճառվել էր 9 մլն 700․000 եվրո ընդհանուր արժողությամբ զենք-զինամթերք։
Ավելի վաղ (2017թ․) Գերմանիայի և Թուրքիայի միջև կնքվել էր զենք ու զինամթերքի առք ու վաճառքի 138 պայմանագիր, որոնց ընդհանուր արժողությունը կազմել է 34 մլն 200․000 եվրո։ Իսկ 2016թ․ Թուրքային վաճառված գերմանական զենքի ընդհանուր արժեքը կազմել էր 83 մլն 900․000 եվրո։
Գերմանիայի «Ձախերի» կուսակցության ներկայացուցիչ Ստեֆան Լիբիխը համոզմունք է հայտնել, որ Գերմանիայի կառավարությունը պետք է ընդհանրապես դադարեցնի Թուրքիային որևէ տեսակի զենքի ու զինամթերքի վաճառքը։ Նա միաժամանակ քննադատել է նախորդող տարիների ընթացքում Թուրքիային այդքան մեծ քանակությամբ զենքի վաճառքը։ Պատգամավորն ընդգծել է, որ զենքի վաճառքի դադարեցումը ներկայումս կարևոր է հատկապես այն պատճառով, որ Էրդողանն այժմ արդեն անսահմանափակ լիազորություններ ունի։

Աղբյուրը՝ ermenihaber.am