Աշխարհ

23.07.2018 22:38


Հաջիև.«Բաքուն բանակցելու է բացառապես Հայաստանի իշխանությունների հետ»

Հաջիև.«Բաքուն բանակցելու է բացառապես Հայաստանի իշխանությունների հետ»

«Ադրբեջանը սպասում է արտգործնախարարներ Մամեդյարովի և Մնացականյանի նոր բանակցություններ անցկացնելու մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների առաջարկին»,-այսօր Բաքվում հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը:

Ադրբեջանական ԱԳՆ ներկայացուցիչը նաև նշել է, որ պաշտոնական Բաքուն պատրաստվում է բանակցել բացառապես Հայաստանի իշխանությունների հետ:

«Հայաստանն է ադրբեջանական տարածքների «օկուպացիայի» մեղավորը: Այդ իսկ պատճառով պաշտոնական Բաքուն հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններ է վարելու բացառապես Հայաստանի ղեկավարության հետ»,-նշել է Հաջիևը:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը