Աշխարհ

24.07.2018 10:14


Թուրքիայի խորհրդարանում քրդամետներն ու իշխող կուսակցության անդամներն իրար են ծեծել (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում քրդամետներն ու իշխող կուսակցության անդամներն իրար են ծեծել (տեսանյութ)

Թուրքիայի խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել քրդամետ Ժողովրդադեմոկրատական ու իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունների անդամների միջև: Պատճառը քրդամետ պատգամավոր Ահմեդ Շըքի ելույթն է եղել․ նա իշխանություններին մեղադրել է ստի, կոռուպցիայի և տգիտության մեջ։

Ամիսներ առաջ բանտից դուրս եկած Շըքը մեջլիսի ամբիոնից քննադատության է ենթարկել իշխող կուսակցության կողմից առաջարկած ահաբեկչության դեմ պայքարի կանոնակարգի փոփոխության մասին օրինագիծը, որով, նրա պնդմամբ, իշխանությունը ցանկանում է պահպանել արտակարգ դրության ռեժիմի ժամանակ ունեցած ճնշման լծակները:

Իշխանության հասցեին վիրավորական արտահայտությունները հունից հանել են իշխող կուսակցության անդամներին, ովքեր մոտեցել են ամբիոնին և ցանկացել հարվածել Շըքին։

Մեջլիսի նախագահի կողմից հայտարարված 10 րոպե ընդմիջում հետո խորհրդարանի մեծամասնությունը հաստատել է Ահմեդ Շըքին խորհրդարանական առաջիկա երկու նիստերին մասնակցելու իրավունքից զրկելու որոշումը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը