Լրահոս

24.07.2018 19:28


Վրաերթի են ենթարկվել 61-ամյա, 23-ամյա, 77-ամյա, 15-ամյա քաղաքացիներ

Վրաերթի են ենթարկվել 61-ամյա, 23-ամյա, 77-ամյա, 15-ամյա քաղաքացիներ

Հուլիսի 23-ին, ժամը 11.40-ին, «Դեյու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Շիրակի եւ Շարուրի փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 61-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 18.20-ին, «Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Արտաշիսյան փողոցում վրաերթի է ենթարկել 61-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 22.00-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Բագրատունյաց եւ Ս.Տարոնցու փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 23-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 18.10-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոցում վրաերթի է ենթարկել 77-ամյա կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 23-ին, ժամը 20.00-ի սահմաններում, «ՎԱԶ-21015» մակնիշի ավտոմեքենան Երևան-Մեղրի ճանապարհի 137-րդ կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց եւ վրաերթի ենթարկել 15-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը