Ադրբեջանը պատրաստվում է նոր տեսակի ԱԹՍ-ներ արտադրել իսրայելական Aeronautics-ի հետ. Janes
Ադրբեջանը և իսրայելական Aeronautics ընկերությունը պատրաստվում են համատեղ արտադրել Պեգասուս 120 (Pegasus 120 UAV) տեսակի բազմապտուտակային անօդաչու թռչող սարքեր։ Այս մասին հուլիսի 23-ին հայտնել է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Ըստ աղբյուրի՝ այս տարվա հուլիսի 11-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության փոխնախարար Յահյա Մուսաևը և Aeronautics ընկերության տնօրեն Յեդիդա Յաարին իսրայելա–ադրբեջանական Azad systems ձեռնարկության համար ստորագրել են նոր տեսակի ԱԹՍ–ների համատեղ արտադրման համաձայնության հուշագիր։
Նշենք, որ Azad Systems–ը 2009թ․ Ադրբեջանի և Իսրայելի միջև կնքված համաձայնագրով Ադրբեջանում բացված ձեռնարկությունն է, որը զբաղվում է ԱԹՍ–ների արտադրությամբ։
Հավելենք, որ Pegasus 120 ԱԹՍ–ները իսրայելական ընկերությունը առաջին անգամ ներկայացրել է 2017թ հունիսին Փարիզի ավիացիոն ցուցադրության ժամանակ (Paris Air show–2017)։ Սա ընկերության առաջին բազմակոպտեր ԱԹՍ–ն է և նախատեսված է հիմնականում պաշտպանության և անվտանգության գործառույթների համար։
Հավելենք նաև, որ ուղղաթռատիպ ԱԹՍ-ները կարող են կախվել մի կետում, դրանցով ավելի հարմար է հրետանին ուղղորդել, բայց մյուս կողմից դրանք ավելի ցածր բեռնունակություն ունեն։ Ըստ այդմ՝ բազմապտուտակայիններն օրինակ ավելի հարմար են առաջնագծին ու թշնամու մերձակա թիկունքի հետախուզման և հարվածներ հասցնելու համար։

Աղբյուրը՝ razm.info