Լրահոս

25.07.2018 08:46


Արարատի մարզում 33-ամյա տղան կրկին անգամ փորձել է բռնաբարել սեփական մորը

Արարատի մարզում 33-ամյա տղան կրկին անգամ փորձել է բռնաբարել սեփական մորը

SAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 24-ին Արարատի մարզի քաղաքներից մեկի բնակիչ 51-ամյա Մ․Վ․-ն իր բնակության վայրի Ոստիկանության բաժին հայտնել է, որ այս տարվա ապրիլին տանը, ննջասենյակում իր որդին՝ 33-ամյա Ա․ Խ․-ն ալկոհոլի ազդեցության տակ բռնի կերպով սեռական հարաբերություններ է ունեցել իր հետ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Մ․ Վ․-ն իրավապահներին հայտնել է, որ կատարվածի մասին նախկինում Ոստիկանություն չի դիմել, քանի որ ամաչել է որդու արարքի համար։ Այսօր գիշերը ժամը 01։30-ի սահմաններում տղան նորից փորձել է սեռական հարաբերություններ ունենալ իր հետ։ Երբ ինքը ննջասենյակում քնած է եղել, տղան մտել է ներս, փորձել է բարձրացնել վերմակը և նորից տիրանալ իրեն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա․ Խ․-ն տեղափոխվել է տարածքի ոստիկանություն և ենթարկվել բժշկական փորձաքննության։

Պարզվել է, որ նա դարձյալ գտնվում է ոչ սթափ (խմած) վիճակում։ Փաստի առթիվ տարածքի Ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Մ․ Վ․-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր։

Այս խորագրի վերջին նյութերը