Աշխարհ

25.07.2018 13:56


Չավուշօղլու. «Մենք չենք ընդունի այն, ինչ Ադրբեջանի համար անընդունելի է»

Չավուշօղլու. «Մենք չենք ընդունի այն, ինչ Ադրբեջանի համար անընդունելի է»

Պաշտոնական այցով Բաքվում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ:

Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում Չավուշօղլուն ի թիվս բազմաթիվ հարցերի, խոսել է նաև ղարաբաղյան հակամարտության մասին։

Նա հայտնել, որ Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Զոհրապ Մնացականյանի հետ և վերջինիս շնորհավորել արտգործնախարար դառնալու առթիվ։

«Ի սկզբանե պայմանավորված հանդիպում չէր, սակայն հանդիպելիս քաղաքավարության և մարդկային տեսանկյունից քայլեր են, որ անհրաժեշտ է անել»,-ասել է Չավուշօղլուն։

Վերջինս ընդգծել է, որ ՀՀ ԱԳ նախարարին շնորհավորելը որևէ կերպ չի փոխում Թուրքիայի վերաբերմունքն ու մոտեցումը Ադրբեջանի «օկուպացված հողերի» հարցում:

«Մեր չափանիշներն այս հարցում հայտնի են։ Այն, ինչ Ադրբեջանը կընդունի, մենք էլ կընդունենք, իսկ այն, ինչ չի ընդունի, Թուրքիան նույնպես չի ընդունի»,-եզրափակել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարը։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը