«Օրենքով գողն» ու քրեական հեղինակությունը, ըստ ստացված տվյալների, մարդ են առևանգել
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այսպես կոչված՝ «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ Սարատովի Արտյոմ մականվամբ հայտնի, և Տույ մականվամբ հայտնի, քրեական հեղինակություն, 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին Երևանի բնակիչ 37-ամյա մի տղամարդու առևանգել են։ Պահելով անազատության մեջ և բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել են հրաժարվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից։ Դեպքի առթիվ հուլիսի 23-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ մարդու առևանգման և շորթման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։
«Օրենքով գողն» ու քրեական հեղինակությունը, ըստ ստացված տվյալների, մարդ են առևանգել
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տվյալներ են ստացվել, որ այսպես կոչված՝ «օրենքով գող» 41-ամյա Արտյոմ Սարգսյանը՝ Սարատովի Արտյոմ մականվամբ հայտնի, և Տույ մականվամբ հայտնի, քրեական հեղինակություն, 41-ամյա Արթուր Ղազարյանը մի խումբ անձանց հետ 2013 թվականի մարտին Երևանի բնակիչ 37-ամյա մի տղամարդու առևանգել են։ Պահելով անազատության մեջ և բռնություն գործադրելով՝ տղամարդուն ստիպել են հրաժարվել համասեփականության իրավունքով իրեն պատկանող հացի արտադրամասի 150.000 դոլար արժողությամբ մասնաբաժնից։
Դեպքի առթիվ հուլիսի 23-ին ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել՝ մարդու առևանգման և շորթման հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է քննչական կոմիտե՝ հետագա քննության։