Լրահոս

25.07.2018 19:24


Փորձ է արվում հնարավոր պատուհան գտնել Փաշինյան-Թրամփ հանդիպման համար. ԱՄՆ դեսպան

Փորձ է արվում հնարավոր պատուհան գտնել Փաշինյան-Թրամփ հանդիպման համար. ԱՄՆ դեսպան

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման համար փորձ է արվում հնարավոր պատուհան գտնել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ԱՄՆ դեսպանատանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը: Նրա խոսքով՝ այս պահին հանդիպման մասին որոշում դեռևս կայացված չէ: «Դիտարկվում է հնարավորությունը, որ ԱՄՆ նախագահի ու ՀՀ վարչապետի միջև հանդիպում կայանա՝ Նյու Յորքում ,ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում»,-ասաց նա:

Միլսի խոսքով՝ Միացյալ Նահանգների կառավարությունն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը գոհ են երկկողմ հարաբերություններից բարձրաստիճան մակարդակով: «Վերջին 6 շաբաթների ընթացքում նախագահ Սարգսյանն է եղել Վաշինգտոնում, հանդիպում է ունեցել պետքարտուղարի հետ, առաջին փոխվարչապետն է այցելել Միացյալ Նահանգներ, այժմ ԱՄՆ–ում է գտնվում արդարադատության նախարարը»,- հավելեց դեսպանը:

Այս խորագրի վերջին նյութերը