60-ամյա քաղաքացին սեփական ցորենի արտը հնձելուց հետո արմատները փորձել է վառել, ինչը դարձել է նրա մահվան պատճառ
Այսօր, հուլիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 22։00-ի սահմաններում Ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել, որ Դիտակ գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտում տղամարդու դի կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները արտի մոտ հայտնաբերել են Դիտակ գյուղի բնակիչ 60-ամյա Արտյոմ Մովսիսյանի դին։
Ըստ նախնական տեղեկությունների՝ Ա․ Մովսիսյանը եկել է դաշտ իր հնձած ցորենի արտը վառելու նպատակով, ինչը գյուղատնտեսության մեջ ընդունված է, երբ հնձից հետո վառում են։ Կրակը տարածվել է հարևան արտի ուղղությամբ։ Եվ Ա․ Մովսիսյանը փորձել է կրակը մարել, ինչը չի հաջողվել նրան, և այդ դարձել է նրա մահվան պատճառ։
Փաստի առթիվ Արտաշատի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։