Էրդողանին վիրավորելու մեղադրանքով շվեյցարաբնակ կինը կարող է բանտում հայտնվել նորածին զավակի հետ
Շվեյցարիայում բնակվող թուրք ընտանիքը քայքայվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեղադրանքով հարուցված դատական գործի պատճառով։
Շվեյցարիայում երկրորդ անգամ ամուսնացած Սելվեր Քուրթը առաջին ամուսնությունից ծնված, ներկայումս Թուրքիայի Մերսին քաղաքի համալսարանում սովորող դստերն այցելելու նպատակով 2017թ․ սեպտեմբերին մեկնել է Թուրքիա։ Հինգ ամսական հղի Քուրթը Թուրքիայում գտնվելու ընթացքում մեղադրվել է սոցիալական ցանցերում Թուրքիայի և իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու մեջ։
Վերջինիս պնդմամբ՝ նշված գրառումներն իր անվամբ գրանցված հաշվից կատարել է ամուսինը՝ Հյուսեյին Քուրթը։ Շվեյցարիայում գտնվող Հյուսեյին Քուրթը ևս ընդունել է իր մեղքը։ Սակայն կնոջ դեմ «պետության նախագահին վիրավորելու» և «ահաբեկչական խմբավորման պրոպագանդա» կատարելու մեղադրանքով երկու տարբեր քրեական գործ է հարուցվել։ Սելվեր Քուրթին արգելվել է հեռանալ Թուրքիայից, նա օդանավակայանից հետ է ուղարկվել։
Քանի դեռ դատավարությունը շարունակվում է, երկրից հեռանալու արգելքը չի չեղարկվի։ Այդ պատճառով շվեյցարաբնակ կինը հարկադրված է եղել Թուրքիայում մենակ լույս աշխարհ բերել և այնուհետև միայնակ խնամել իր երեխային։ Ավելին, եթե դատավարության արդյունքում Սելվեր Քուրթն, այնուամենայնիվ, ազատազրկման դատապարտվի, նրա հետ բանտում կհայտնվի նաև նրա նորածին երեխան։

Աղբյուրը՝ ermenihaber.am