Մխիթարյան. Ոչ ոք իրավունք չունի քննադատելու Օզիլին
Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մեկնաբանել է «զինագործների» կազմում իր խաղընկեր Մեսութ Օզիլի` Գերմանիայի հավաքականում ելույթները դադարեցնելու մասին որոշումը:
Հայ ֆուտբոլիստն ընդգծել է, որ ոչ ոք իրավունք չունի քննադատելու Օզիլին այս որոշման համար.
«Մի կողմից տխուր էի այդ մասին լսելով, բայց մյուս կողմից կարծում եմ` մենք պետք է աջակցենք Օզիլին ու հարգենք նրա որոշումը:
Օզիլը հիանալի ֆուտբոլիստ է և շատ լավ գիտի, թե ինչ է անում և ինչ է ցանկանում անել: Չեմ ցանկանում քննադատել որևէ մեկին, և չեմ կարողանում հասկանալ այն մարդկանց, ովքեր քննադատում են նրան, քանի որ ֆուտբոլ խաղում ես ոչ թե մեկ խաղացողով, այլ` ամբողջ թիմով, սկսած նաև մենեջերներից, բժշկական անձնակազմից և բոլոր այն մարդկանցից, ովքեր կապ ունեն ակումբի հետ:
Կարծում եմ` ոչ մեկն իրավունք չունի քննադատելու Օզիլին: Պետք է միայն աջակցենք նրան»,- ասել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ մայիսին Մեսութ Օզիլը հանդիպել և լուսանկարվել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ, ինչը գերմանական մամուլում քննադատությունների ալիք էր բարձրացրել: Օրերս Օզիլն այդ հանդիպման վերաբերյալ բացատրական նամակ հրապարակեց, ապա հայտարարեց Գերմանիայի հավաքականից հեռանալու որոշման մասին:

Աղբյուրը՝ armsport.am