Լրահոս

26.07.2018 21:35


Գիշերը թալանել են «Հայփոստ»-ի գրասենյակը՝ տանելով չհրկիզվող պահարանը

Գիշերը թալանել են «Հայփոստ»-ի գրասենյակը՝ տանելով չհրկիզվող պահարանը

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ հուլիսի 25-ին գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի բնակիչ 65-ամյա Համլետ Մխիթարյանը Ոստիկանության Նաիրիի բաժին հայտնել է, որ հուլիսի 24-ի ժամը 17։00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 09։00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի «Հայփոստ» ՓԲԸ-ի տեղի փոստային բաժանմունքի դուռը, ներս մտել շենք և այնտեղից գողացել չհրկիզվող պահարանը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ չհրկիզվող պահարանում եղել են «Օրանժ» բջջային օպերատորի քարտեր, ID քարտ կարդացող սարք, մի քանի բջջային հեռախոսներ, և 1 կնիք։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Ոստիկանության ահազանգած Մխիթարյանը աշխատում է «Հայփոստ» ՓԲԸ «Մեր Երևան» մասնաճյուղի անվտանգության պատասխանատու։ Իսկ կատարվածի մասին Նաիրիի Ոստիկանությունում հայտարարություն է տվել «Հայփոստ» ՓԲԸ-ի Նոր Գեղիի փոստային բաժանմունքի ավագ օպերատորը։

Այս խորագրի վերջին նյութերը