Աշխարհ

27.07.2018 21:18


ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին

ՀԱՊԿ-ի քարտուղարությունը տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների մասին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) քարտուղարությունը առայժմ տեղեկություն չունի կառույցի ղեկավար Յուրի Խաչատուրովին առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին ասել է ՀԱՊԿ-ի մամուլի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը:

«Ինչպես ավելի վաղ տեղեկացվել էր, հուլիսին ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը մեկնել է Երևան՝ 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների առնչությամբ որպես վկա ցուցմունք տալու նպատակով, այլ տեղեկատվության ՀԱՊԿ-ի քարտուղարությունը չի տիրապետում»,-նշել է Վլադիմիր Զայնետդինովը:

ՀՔԾ-ն քննիչի կողմից հուլիսի 27-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար: Դատարան ժամանած Խաչատուրովը հայտնել է, որ չի ընդունում իր դեմ ներկայացրած մեղադրանքները: Յուրի Խաչատուրովը 2008 թվականի մարտի 1-ին զբաղեցնում էր ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնը:

Այս խորագրի վերջին նյութերը