Հուլիսի 27-ին մահացել է Ադբեջանի ԶՈՒ Ղազախի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, 1999թ․ ծնված Արիֆ Միքայիլ օղլու Մամմեդովը (Arif Mikayıl oğlu Məmmədov): Այս մասին հայտնում է ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լարտվակայքը։
Աղբյուրը հայտնում է, որ մահացածը Բեյլագանի շրջանի RTS ավանի (Rayon Təhsil Şöbəsi- շրջանի կրթության բաժնի) բնակիչ էր։
Զինծառայողի հարազատները նշել են, որ նա մահացել է հայկական կողմի գնդակից, սակայն կայքին մեկ այլ աղբյուր ասել է, որ իրականում տղային սպանել է իր ծառայակիցը, պատճառն էլ եղել է գաղտնաբառը չիմանալը։ Զինծառայողի մահվան հստակ պատճառը առայժմ մնում է անհայտ։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս մասին դեռևս ոչինչ չի հայտնել։
Հիշեցնենք, որ բաց աղբյուրների ուսումնասիրությունից հայտնի է դարձել 2018թ․ մահացած Ադրբեջանի բանակի և հարակից ուժային կառույցների 21 զինծառայողի մասին։
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող է մահացել

Աղբյուրը՝ razm.info