Վայոց Ձորում նշանածից փախնող աղջիկը վթարի է ենթարկվել
Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաննրում Երևանի բնակիչ՝ 26-ամյա Անահիտ Ա.-ն իր վարած Toyota RAV 4 մակնիշի 27 ND 777 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 99-րդ կմ հատվածում դեպի Վայոց Ձորի մարզի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթբետոնե արգելապատնեշներին և մոտ 25 մետր գլորվելով՝ հայտնվել ձորում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով գլխիվայր շրջված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել, իսկ վարորդ Անահիտ Ա.-ն և նրա ուղևոր՝ ՌԴ քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, 31-ամյա Արսեն Վ.-ն այրվածքներով տեղափոխվել են Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից էլ տեղափոխվել են Երևանի հիվանդանոցներից մեկը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևանի բնակիչ Սուսաննա Վ.-ի անվամբ, իսկ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ ավտոմեքենան հետապնդվել է ինչ-որ անձանց կողմից, ինչն էլ դարձել է վթարի պատճառ։ Վարորդ Անահիտ Ա.-ն հետապնդվել է իր նշանածի կողմից և նշանածը ունեցել է կասկածներ, որ նա մենակ չէ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։