Լրահոս

29.07.2018 11:49


Շիրակի մարզում 9-րդ դասարանի տղան կասկածվում է սեփական տանից 10 հազար դոլար և խոշոր չափի դրամ գողանալու մեջ

Շիրակի մարզում 9-րդ դասարանի տղան կասկածվում է սեփական տանից 10 հազար դոլար և խոշոր չափի դրամ գողանալու մեջ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Ախուրյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ խոշոր չափի անձնական ունեցվածքի գողության փաստով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Ախուրյանի բաժին է դիմել Շիրակի մարզի Բասեն գյուղի բնակիչ, 55-ամյա Կամո Հովհաննիսյանը, ով հայտնել է, որ հուլիսի 7-ից մինչև հուլիսի 27-ն ընկած ժամանակահատվածում իրեն անհայտ պատճառներով, իր տան ննջասենյակի պահարանից անհայտ անձը կամ անձինք գողացել են 10 հազար դոլար և 750 հազար դրամ:

Ոստիկանության Ախուրյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի և համայնքային ոստիկանության բաժանմուքի ծառայողները ձեռնարկված օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, որ որպես կասկածյալ, հնարավոր է, գողությունը կատարել է Կ. Հովհաննիսյանի որդին՝ 14-ամյա Կ.Հ.-ն, ով երեկ հրավիրվել է քննչական բաժին, որտեղ էլ տվել է խոստովանական ցուցմունք:

Գ. Շամշյանի տեղեկություններով, երեխան սովորում է Շիրակի մարզի դպրոցներից մեկի 9-րդ դասարանում, և հայտնել է, որ գողությունը կատարել է ինքը, և գումարը տարել է մաս-մաս: Կ.Հ.-ն ստորագրությամբ բաց է թողնվել. ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

Այս խորագրի վերջին նյութերը