Լրահոս

29.07.2018 22:46


Զավեշտալի գողություն Արարատում․ գողացել են գյուղացու բադերը, սագերն ու նապաստակները

Զավեշտալի գողություն Արարատում․ գողացել են գյուղացու բադերը, սագերն ու նապաստակները

SHAMSHYAN.com-ի տեղեկություներով՝ երեկ հուլիսի 28-ին զավեշտալի դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Մարզի գյուղերից մեկի բնակիչ 63-ամյա Հրաչյա Ղադիմյանը Ոստիկանության Արտաշատի բաժին հայտնել է, որ նույն օրը առավոտյան իր ծանոթ հարևան գյուղի բնակիչ 46-ամյա Գրիգոր Գրիգորյանը Արտաշատ քաղաքից դեպի Դալար գյուղ տանող ճանապարհի վրա գտնվող թիվ 2-րդ հասցեից գողացել է իրեն պատկանող 3 բադերը, 3 սագերը և 9 նապաստակ։

Ֆոտոլրագրողի տեղեկություներով՝ բադերը տանելուց հետո տուժած քաղաքացին հեռախոսազանգ է ստացել, ում ասել են, որ բադերը, սագերն ու նապաստակները գողացողի տեղն իմանալու համար դու պետք է նայես հայտնի «Ոսկե հորթը» ֆիլմը, որ բադերը տարել է մեր օրերի Պանիկովսկին։

Ոստիկանությունը պարզում է, թե ով է Պանիկովսկին, ինչպես նաև ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ։

Այս խորագրի վերջին նյութերը