Լրահոս

30.07.2018 09:43


Երևան-Ապարան ճանապարհին «BMW»-ն բախվել է ճամփեզրի քարերին և շրջվել. կա մեկ զոհ և տուժած

Երևան-Ապարան ճանապարհին «BMW»-ն բախվել է ճամփեզրի քարերին և շրջվել. կա մեկ զոհ և տուժած

Հուլիսի 29-ին, ժամը 22.41-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան-Ապարան ավտոճանապարհին՝ «Տառերի Պուրակ» հուշարձանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ա. Մ., ծնված 1960 թ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի քարերին և շրջվել: Վարորդը տեղում մահացել է, իսկ ուղևորը՝ Վ. Ա.-ն (ծնված 1985 թ.), տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և վարորդի դին մոտեցրել շտապ օգնության ավտոմեքենային:

Այս խորագրի վերջին նյութերը