Աշխարհ

30.07.2018 12:34


Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի

Սոչիում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է ՀՀ քաղաքացի

Հուլիսի 30-ին, ժամը 11:47-ին ՌԴ ԱՃԿԿ միջազգային համագործակցության գլխավոր մասնագետից տեղեկատվություն է ստացվել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, որ հուլիսի 30-ին ժամը 05:40-ին (Մոսկվայի ժամանակով) Սոչի քաղաքի Ադլերի շրջանի Պրոսվեշչենիա փողոցի թիվ 81 տանը (2 հարկանի, 300 քմ) բռնկված հրդեհի հետևանքով զոհվել են 8, տուժել՝ 11 քաղաքացի: Նախնական տվյալներով զոհերի մեջ կա ՀՀ քաղաքացի:

Ժամը 12:04-ին կապ է հաստատվել Կրասնոդարի երկրամասի ՃԿԿ ՕՀ-ի հետ. վերջինս հաղորդել է, որ զոհվածներից մեկը՝ ՀՀ քաղաքացի Նիրվարդ Ստեփանի Հարությունյանն է (ծնված 1950 թ.):

***

Սոչիում երկհարկանի տանը բռնկված հրդեհի զոհ է դարձել 8 մարդ, ըստ ռուսական լրատվամիջոցների` զոհերի մեծ մասը Հայաստանի քաղաքացիներ են:

«Հրդեհը բռնկվել է ժամանակավոր կացարանում, որտեղ զուգահեռ շինարարություն էր ընթանում»,-ռուսաստանյան «Նովոստի» լրատվական գործակալությանը ասել է Ադլերի քննչական կոմիտեի ղեկավար Եվգենի Կլեպիկովը, հավելելով՝ զոհերի մեծ մասը տանտիրոջը հյուր էր եկել Հայաստանից:

Ավելի վաղ Սոչիի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության համաձայն՝ զոհերը եղել են վարձու աշխատողներ, հիմնականում՝ ԱՊՀ երկրներից:

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Աղբյուրը՝ Ազատություն

Այս խորագրի վերջին նյութերը