Լրահոս

30.07.2018 14:21


Երևանում ապակիների խանութ-սրահում պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված եղբայրներից 29-ամյա տղամարդը մահացել է

Երևանում ապակիների խանութ-սրահում պայթյունի հետևանքով հիվանդանոց տեղափոխված եղբայրներից 29-ամյա տղամարդը մահացել է

Երեկ՝ հուլիսի 29-ին, Երևանի Այրվածքաբանության գիտական կենտրոնում մահացել է 29-ամյա Սասուն Հարությունյանը, ով «մարմնի տարբեր հատվածների 2-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ հիվանդանոց էր տեղափոխվել հուլիսի 25-ին Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փողոցի թիվ 62 հասցեում գործող ապակիների խանութ-սրահում առաջացած պայթյունի հետևանքով։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, հուլիսի 25-ին դեպք էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արտաշիսյան փողոցի 72 հասցեում պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով խոշոր փլուզում էր առաջացել։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ նշված շինությունը օգտագործվում էր ապակիների և հայելիների հղկում, փայլեցում, ֆացետ և այլ գործողություններ կատարելու համար։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը