Լրահոս

30.07.2018 15:07


Սևանա լճի ափին գործող հանգստյան գոտիներից մեկում ծեծի ենթարկված անձը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Սևանա լճի ափին գործող հանգստյան գոտիներից մեկում ծեծի ենթարկված անձը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից

Հուլիսի 28-ին, ժամը 21.35-ին, Սևանի Բ/Կ-ից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ «Գանգուղեղային տրավմա, գլխուղեղային ցնցում, ձախ վերհոնքային կտրած վերք, ձախ ակնակապիճային հեմատոմա, պարանոցի քերծվածք, բազմաթիվ վերքեր, սալջարդ, էպիլեպսիա» ախտորոշմամբ, բուժօգնության է տեղափոխվել Արարատի մարզի Գեղանիստ գյուղի բնակիչ Սամվել Կ.-ն:
Սամվել Կ.-ն ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Սակայն ձեռնարկված անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է նույն օրը Սևանա լճի ափին գործող հանգստյան գոտիներից մեկում ծագած վիճաբանության ժամանակ: Պարզվել է նաև, որ այս տարվա մայիսի 25-ից Սամվել Կ.-ն հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Մոսկովյան մարզի ՆԳՎ կողմից` ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի 1-ին մասի ( ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք:
Սամվել Կ.-ն անգիտակից վիճակում, ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ, տեղափոխվել է Երևան` հիվանդանոցներից մեկում բուժօգնություն ստանալու:
Հետախուզվողի հայտնաբերման վերաբերյալ տեղեկացվել է հետախուզում նախաձեռնողին: Ավելի ուշ, համալիր որոնողական աշխատանքների արդյունքում, պարզվել է, որ Սամվել Կ.-ին մարմնական վնասվածք է հասցրել Արարատի մարզի Ազատաշեն գյուղի բնակիչ Վազգեն Լ.-ն, որը հուլիսի 29-ին ոստիկանության Սևանի բաժնում հաղորդում է տվել, որ հուլիսի 28-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սևանա լճի ափին գործող հանգստյան գոտում ծեծել է Սամվել Կ.-ին՝ պատճառելով վնասվածքները:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Այս խորագրի վերջին նյութերը