«Լիդիան Արմենիա» ընկերությունը հայտարարություն է տարածել Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի՝ ավելի վաղ արած հայտարարության առնչությամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է հայտարարությունն ամբողջությամբ.
«Պատկան մարմինների ուշադրությանն ենք ներկայացնում Զանգեզուրի պղնձամոլիբենային կոմբինատի հայտարությունը և խնդրում ենք պարզել՝ հատկապես ինչ տեղեկատվության է տիրապետում ԶՊՄԿ-ն՝ «Ջերմուկում ստեղծված իրավիճակ» հայտարարելով։ «Լիդիան Արմենիան» պահանջում է քննությամբ պարզել ԶՄՊԿ-ի հայտարարության մեջ ակնարկված «իրավիճակը» ինչպես է ստեղծվել՝ ում նախաձեռնությամբ ու ֆինանսավորմամբ, և հատկապես պարզել այդ «իրավիճակի» ստեղծման գործում ԶՄՊԿ-ի հնարավոր ներգրավվածությունը և հետևաբար՝ շահագրգռվածության շարժառիթները։
Հիշեցնենք, որ տեսանյութում բացահայտ երևում է, որ ԶՊՄԿ-ին պատկանող ծառայողական մեքենայի թափքից սնունդ է մատակարարվում Ամուլսարի ճանապարհներն ապօրինի փակած անձանց, ինչի վերաբերյալ «Լիդիան Արմենիա» ընկերությունը տարածել է հաղորդագրություն: ԶՊՄԿ-ի պատասխան հաղորդագրության մեջ կասկածելի վստահությամբ շեշտվում է, թե «Լիդիան Արմենիա» ընկերությունը բացարձակ չի տիրապետում Ջերմուկում ստեղծված իրավիճակին»՝ միանշանակ տպավորություն է ստեղծելով, որ ԶՊՄԿ-ն «Լիդիան Արմենիայից» ավելի լավ է «տիրապետում Ջերմուկի իրավիճակին», ինչը և հիմք է կասկածների համար»։
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հայտարարությունը խորացնում է կասկածները. «Լիդիան Արմենիա»-ի հայտարարությունը (տեսանյութ)