Լրահոս

30.07.2018 22:30


Սևանա լճում 17-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

Սևանա լճում 17-ամյա քաղաքացի է ջրահեղձ եղել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը հուլիսի 30-ին, ժամը 17:47-ին տեղեկություն է ստացել, որ Սևանա լճի «Օրսետտո» լողափում ջրափրկարարները նկատել են խեղդվող քաղաքացու:

Ժամը 17:48-ին հանրային առաջին լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները ջրից դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի:

Քաղաքացիների ուժերով ջրահեղձվածին տեղափոխել են Սևանի բժշկական կենտրոն:

Պարզվել է, որ ջրահեղձվածը Մեծամոր քաղաքի բնակիչ Ն. Ն.-ն է (ծնված 2001թ):

Այս խորագրի վերջին նյութերը