Աշխարհ

31.07.2018 11:44


Ադրբեջանի վարչապետը մի տղամարդու համոզել է չցատկել կամրջից

Ադրբեջանի վարչապետը մի տղամարդու համոզել է չցատկել կամրջից

Մարդը, որը պատրաստվում էր ցատկել Բաքվի մետրոյի «Քերօղլու» կայարանի մոտ՝ Հեյդար Ալիևի պողոտայի վրա գտնվող ավտոմոբիլային կամրջից, մտափոխվել է Ադրբեջանի վարչապետ Նովրուզ Ալիևի հետ խոսելուց հետո:

Այդ ընթացքում պարուսինե ծածկի պատճառով, որը մայրուղու վրա փռել էին փրկարարները, ճանապարհային հանգույցում խցանում է առաջացել, և այդ շրջանի բնակիչները երկար ժամանակ չեն կարողացել ազատ տեղաշարժվել:

Ինչպես հաղորդել են նախարարների կաբինետից, առավոտյան աշխատանքի գնալիս Նովրուզ Մամեդովն իմացել է, որ ինչ-որ մեկը փորձում է ինքնասպան լինել, փոխել է երթուղին, մեկնել դեպքի վայր և, զանգահարելով պոտենցիալ ինքնասպանին, նրան համոզել չցատկել:

Այդ մարդը 49-ամյա բանվոր Յաշար Ահմեդովն էր, որին այդտեղ էին բերել ընտանեկան խնդիրներն ու երեխաների համար անհանգստությունը: Թե ինչ է դրա տակ ենթադրվում, ԶԼՄ-ները չեն հաղորդում:

Կամրջից իջնելուց հետո Ահմեդովին հրավիրել են նախարարների կաբինետ, որտեղ խոստացել են, որ Ընտանիքի, կանանց և երեխաների խնդիրներով պետական կոմիտեն կլուծի նրա խնդիրը:

Այդ կամրջից մարդիկ առաջին անգամ չէ, որ փորձում են ցած նետվել: 2014թ-ին այդպիսի փորձ էր արել 50-ամյա Սադիղ Նասիրովը, որին ինչ-որ մեկը 65 հազար դոլարի խաբել էր: Նասիրովին կամրջից ցած իջեցնել օգնել էր պատգամավոր Գանիրա Փաշաևան: Ճիշտ է, հետո պարզվեց, որ նա այնտեղ էր ոչ իր նախաձեռնությամբ. Նասիրովն ինքն էր պահանջել հանդիպել պատգամավորին:

Իսկ 2015թ-ին այդ նույն կամրջից մի երիտասարդ էր փորձել ցատկել, սակայն արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցներին հաջողվել էր փրկել նրան՝ առանց բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավելու:

Աղբյուրը՝ jam-news.net

Այս խորագրի վերջին նյութերը