«Անվերահսկելի իրավիճակն Ամուլսարի տարածքում հղի է անկանխատեսելի հետևանքներով» (տեսանյութ)
Ամուլսարի ծրագրի տարածքում և ծրագրի սահմաններից դուրս հուլիսի 30-ին բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել՝ ԱԻՆ հրշեջների և նրանց հետ Ամուլսարի շինարարական տարածք մտած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ջանքերով։ Հրդեհի բռնկման պատճառները դեռևս անհայտ են, և հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը։ Այս մասին հայտնում է «Լիդիան Արմենիա» ընկերությունը:
«Հուլիսի 30-ին Ամուլսարի ծրագրի տարածքում եւ ծրագրի սահմաններից դուրս բռնկված հրդեհը մի քանի ժամվա ընթացքում հաջողվել է մարել՝ ԱԻՆ հրշեջների եւ նրանց հետ Ամուլսարի շինարարական տարածք մտած «Լիդիան Արմենիա» ընկերության աշխատակիցների ջանքերով։ Հրդեհի բռնկման պատճառները դեռեւս անհայտ են, եւ հաշվարկված չէ հնարավոր վնասի չափը։
Հիշեցնենք, որ երեկ 16:00-ին հրդեհ էր բռնկվել Ամուլսարի ծրագրի կույտային տարրալվացման հարթակի եւ ոսկու կորզման ֆաբրիկայի հարակից տարածքներում եւ տարածվել էր Ամուլսարի շինհրապարակ:
Արդեն մեկ ամսից ավելի ապօրինի փակ ճանապահրների պատճառով տարածքում չեն եղել Լիդիանի աշխատակիցներ: Հրդեհը ժամանակին չհայտնաբերելու եւ չկանխարգելելու պատճառով այն բավականին տարածվել էր եւ կարող էր դառնալ լուրջ բնապահպանական աղետ՝ շրջակա միջավայրի կենսաբազմազանության ոչնչացման առումով։ Հրդեհի բռնկումից մի քանի ժամ անց միայն ԱԻՆ աշխատակիցների հետ տարածքի ապօրինի շրջափակումը շրջանցած Լիդիանի աշխատակիցների եւ ԱԻՆ համատեղ ջանքերով, օգտագործելով Լիդիանի համապատասխան տեխնիկան, հնարավոր եղավ մարել հրդեհը։ Այդ ընթացքում կրակն արդեն դուրս էր եկել ծրագրի սահմաններից եւ արագությամբ տարածվում էր՝ մեծ մասշտաբներ ընդունելով։
«Լիդիան Արմենիան» հայտնում է, որ հանքավայրի տարածքում կատարված է մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումային աշխատանք՝ շինարարություն, 80%-ից ավելի կառուցված է ոսկու կորզաման ֆաբրիկան, տարրալվացման հարթակը եւ մի շարք այլ կարեւոր ենթակառուցվածքներ, որոնց մերձակայքում տարածվում էր հրդեհը։ Հրդեհի ծագման պատճառները հայտնի չեն:
Հիշեցնենք, որ Լիդիանը բազմիցս զգուշացրել էր պատկան մարմիններին, որ փակ ճանապարհների պատճառով չի վերահսկում իրավիճակը տարածքում եւ տարածքում հնարավոր են տարբեր կարգի արտակարգ իրավիճակներ:
«Լիդիան Արմենիան» մեկ անգամ եւս պնդում է․ անհրաժեշտ է վերակագնել օրենքի գերակայությունը եւ «Լիդիան Արմենիային» անմիջապես հնարավորություն տալ վերահսկողություն իրականացնել իր իսկ սեփականությունը հանդիսացող գույքի նկատմամբ»,-ասվում է հայտարարության մեջ։