Վրաստանի Սահմանադրական դատարանը մարիխուանա օգտագործելու համար բոլոր պատժամիջոցների վերացման վերաբերյալ «Գիրչի» կուսակցության բողոքը բավարարել է: Դատարանը գտնում է, որ մարիխուանայի օգտագործման համար բոլոր պատժամիջոցները հակասահմանադրական են:
Ըստ գործող օրենքի, մարիխուանա օգտագործելու համար նախատեսվում էր 500 լարի տուգանք, իսկ կրկնվելու դեպքում` 1-6 ամիս ուղղիչ աշխատանք:
2017 թվականի նոյեմբերի 30-ին «Գիրչի» կուսակցության բողոքարկումից հետո, դատարանը հակասահմանադրական համարեց մարիխուանա օգտագործելու համար քրեական պատիժը: Որոշումից հետո մարիխուանա օգտագործելու համար միայն վարչական պատիժ էր սահմանվել:
Վրաստանը օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը

Աղբյուրը՝ aliq.ge