Լրահոս

31.07.2018 19:50


Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 31-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, օգոստոսի 1-2-ը հյուսիսային շրջաններում, 3-5-ը, շրջանների զգալի մասում, գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ:

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 1-4-ը աստիճանաբար կնվազի 7-8 աստիճանով:

Երևան քաղաքում`

Հուլիսի 31-ին, օգոստոսի 1-2-ը՝ երեկոյան ժամերին, քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, 3-5-ը՝ գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ:

Երևան քաղաքի օգոստոսի 1-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.60C (2000 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.40C (1982 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.70C

Այս խորագրի վերջին նյութերը