ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2018թ. առաջին կիսամյակի 1000 խոշոր հարկատուների ցանկը, ըստ, որի՝ առաջին վեց ամիսներին հավաքագրվել է 446 մլրդ 615 մլն 735 հազար դրամի հարկ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, դրանից 343 մլրդ 794 մլն 934 հազարը հավաքագրել են հարկային մարմինները, մնացած մասը՝ մաքսային: Համաձայն 2018թ. պետական բյուջեի՝ ամբողջ տարվա համար նախատեսվում է հավաքագրել 1 տրիլիոն 248 մլրդ հարկեր ու տուրքեր: Առաջին կիսամյակում միայն 1000 խոշոր հարկատուների կողմից հավաքագրվել է բյուջեով նախատեսվածի 35.78%-ը:
Հայաստանի 10 ամենախոշոր հարկատուները 2018թ. առաջին կիսամյակում միասին վճարել են 120 մլրդ 20 մլն 625 հազար դրամի հարկ, որը կազմում է 1000 խոշորների վճարածի՝ 26.9%-ը: Վճարվածի 96 մլրդ 298 մլն 390 հազար դրամը հավաքագրվել է հարկային մարմինների կողմից, մնացածը՝ մաքսային:
2018թ. առաջին կիսամյակի տվյալներով՝ հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ վճարած 24 մլրդ 642 մլն 595 հազար դրամով: Երկրորդ խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ընկերությունն է՝ վճարած 20 մլրդ 736 մլն 294 հազար դրամ հարկերով: Հաջորդում են «Գրանդ Տոբակոն» (16 մլրդ 699 մլն 240 հազար դրամ), «Գոեպրոմայնինգ գոլդը» (8 մլրդ 871 մլն 429 հազար դրամ), «Սի ՓԻ Էս Օյլ Քորփորեյշնը» (8 մլրդ 166 մլն 858 հազար դրամ), «Ֆիլիպ Մորիս Արմենիան» (8 մլրդ 155 մլն 871 հազար դրամ), «Ալեքս Հոլդինգը» (7 մլրդ 678 մլն 258 հազար դրամ), «Ջեյ Թի Այ Արմենիա» ընկերությունը (7 մլրդ 84 մլն 646 հազար դրամ), «Հայաստանի էլեկտրական ցանցերը» (6 մլրդ 518 մլն 982 հազար դրամ): Առաջին տասնյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակ» ընկերությունը՝ վճարած 5 մլրդ 839 մլն 481 հազար դրամի հարկերով:
Հրապարակվել է 1000 խոշոր հարկատուների ցանկը