Սահմանին կանգնած զինվորի համար լսելի չէ պարտության քարոզ անող ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք
Արցախի և Հայաստանի իմ հայրենակիցներ, սիրելի մարտական ընկերներ, 1994թ. ի վեր Արցախի Պաշտպանական բանակում ծառայած և մարտական խնդիր կատարած սիրելի զինվորներ և սպաներ, դիմում եմ ձեզ՝ միացեք գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչին. «Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ»։
Չկա գոնե մեկ շաբաթ, որ չլինեմ առաջնագծում, չզրուցեմ մարտական խնդիր կատարող հրամանատարների և զինվորների հետ։ Նրանց և մեր բոլորի հայրենիքը սկսում է այն առաջնագծից, որտեղ նրանք ամեն օր մարտական խնդիր են կատարում։ Նրանք գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրը անուն առ անուն թիրախ է թշնամու համար, բայց երջանիկ են, որ պահում են այն հողը, որը ազատագրվել է իրենց ծնողների և եղբայրների արյամբ։ Լսելի չէ նրանց համար և ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք, ում մտքով անցնում է պարտության քարոզ անել։ Գործի անցնելու ժամանակն է...
Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ–լեյտենենտԱրթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից
Սահմանին կանգնած զինվորի համար լսելի չէ պարտության քարոզ անող ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք
Արցախի և Հայաստանի իմ հայրենակիցներ, սիրելի մարտական ընկերներ, 1994թ. ի վեր Արցախի Պաշտպանական բանակում ծառայած և մարտական խնդիր կատարած սիրելի զինվորներ և սպաներ, դիմում եմ ձեզ՝ միացեք գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանի կոչին. «Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ»։
Չկա գոնե մեկ շաբաթ, որ չլինեմ առաջնագծում, չզրուցեմ մարտական խնդիր կատարող հրամանատարների և զինվորների հետ։ Նրանց և մեր բոլորի հայրենիքը սկսում է այն առաջնագծից, որտեղ նրանք ամեն օր մարտական խնդիր են կատարում։ Նրանք գիտեն, որ իրենցից յուրաքանչյուրը անուն առ անուն թիրախ է թշնամու համար, բայց երջանիկ են, որ պահում են այն հողը, որը ազատագրվել է իրենց ծնողների և եղբայրների արյամբ։ Լսելի չէ նրանց համար և ոչ մի վայ քաղաքական գործչի խոսք, ում մտքով անցնում է պարտության քարոզ անել։
Գործի անցնելու ժամանակն է...
Արցախի նախկին փոխվարչապետ, Արցախի նախագահի նախկին խորհրդական գեներալ–լեյտենենտ Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքյան էջից