Քաղաքական

01.08.2018 17:23


Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան

Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման որոշման դեմ բողոքը պաշտպանները ներկայացրել են Վերաքննիչ դատարան: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

«Բողոքը ներկայացրել ենք ժամը 3-ի կողմերը»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի դեմ կայացված վճռի բողոքի քննությունը կսկսվի մոտ 10 օրից:

«Հստակ օր դեռ սահմանված չէ»,-հավելեց պաշտպանը:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը: Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը:

Այս խորագրի վերջին նյութերը