Լրահոս

01.08.2018 20:21


Վրաերթի են ենթարկել 29-ամյա հեծանվորդի և 13-ամյա աղջկա

Վրաերթի են ենթարկել 29-ամյա հեծանվորդի և 13-ամյա աղջկա

Հուլիսի 31-ին, ժամը 21.30-ին, «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երեւանի Տերյան փողոցում վրաերթի է ենթարկել 29-ամյա հեծանվորդի, ինչից հետո վերջինս բախվել է «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենային։ Հեծանվորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

***

Հուլիսի 31-ին, ժամը 11.20-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան Վանաձոր քաղաքի Երեւանյան փողոցում վրաերթի է ենթարկել 13-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն։

Այս խորագրի վերջին նյութերը