Աշխարհ

01.08.2018 21:40


Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում

Հուլիսի 31-ին Թուրքիայի Օսմանիյե նահանգի Թոփրաքքալե շրջանում ստորգետնյա ցնցում է գրանցվել։

Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4․3 բալ։

Ըստ երկրաշարժների ուսումնասիրությամբ զբաղվող Քանդիլի ինստիտուտի՝ ստորգետնյա ցնցումը տեղի է ունեցել 9 կմ խորության վրա։

Աղբյուրը հաղորդում է, որ երկրաշարժը զգացվել է նաև Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանում։

Նշվում է, որ տեղի ունեցածի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Աղբյուրը՝ ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը