Լրահոս

02.08.2018 11:06


Աբովյան քաղաքում Opel-ով վրաերթի են ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Աբովյան քաղաքում Opel-ով վրաերթի են ենթարկել հետիոտնին․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Այսօր, օգոստոսի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։00-ի սահմաններում Opel մակնիշի 35 QS 143 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցում, «Ֆաստ կրեդիտ» վարկային կազմակերպության հարևանությամբ վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական, այնուհետև ավտոմեքենան թողնելով դեպքի վայրում, դիմել է փախուստի։

Մինչ քննիչները դեպքի վայրի զննություն էին կատարում, Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ վրաերթի ենթարկվածը գիտակցության չգալով՝ մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ մի քաղաքացի ներկայացել է, որ վարորդն ինքն է, սակայն կան կասկածներ, որ դա իրականությանը չի համապատասխանում։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը