Լրահոս

02.08.2018 11:14


Փորձել է ցած նետվել շենքի 6-րդ հարկից

Փորձել է ցած նետվել շենքի 6-րդ հարկից

Օգոստոսի 1-ին, ժամը 22:55-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ցած նետվել Երևան քաղաքի Մ. Խորենացու փողոցի թիվ 17 շենքի 6-րդ հարկից. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և հոգեբանական աջակցության բաժնի փորձնակը:

Մինչ փրկարարների՝ դեպքի վայր ժամանելը քաղաքացիների ուժերով Ա. Բ.-ի (1973 թ.) ինքնասպանության փորձը կանխվել է:

Այս խորագրի վերջին նյութերը