Քաղաքական

02.08.2018 11:38


Կառավարությունը հաստատեց պաշտոնաթող Հանրապետության նախա­գահի գրասենյակի գործունեության ֆինան­սավորման կարգը

Կառավարությունը հաստատեց պաշտոնաթող Հանրապետության նախա­գահի գրասենյակի գործունեության ֆինան­սավորման կարգը

Կառավարությունը հաստատեց պաշտոնաթող Հանրապետության նախա­գահի գրասենյակի գործունեության ֆինան­սավորման կարգը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, կարգով, մասնավորապես, սահմանվում են՝ պաշտոնաթող Նախագահի գրասենյակի գործունեության իրականացման համար ֆինանսական միջոցների տրամադրման ուղղությունները, գրասենյակի գործունեության ֆինանսավորման աղբյուրը, գրասենյակի աշխատողների վարձատրության չափը, գրասենյակի համար վարձատրվող տարածքի տարեկան գումարի չափը։

Ըստ հիմնավորման, «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով պաշտոնաթող Հանրապետության նախագահներին ըստ իրենց ցանկության տրամադրվում են կահավորված գրասենյակ, ինչպես նաև գրասենյակի գործունեության ապահովման համար տրամադրվում է մինչև երեք հաստիքային միավոր։

Ներկայումս Հանրապետության առաջին և երկրորդ նախագահների գրասենյակների պահպանման ծախսերի ֆինանսավորումը իրականացվում են ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին, սակայն գոյություն չունի դրանց ֆինանսավորման միասնական կարգ։ Այսինքն՝ այդ գրասենյակների ֆինանսավորման գործունեությունը կանոնակարգված չէ։

Այս խորագրի վերջին նյութերը