Լրահոս

02.08.2018 17:45


ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ժամանեց Հայաստան

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ժամանեց Հայաստան

Օգոստոսի 2-ին, ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Կիև-Երևան թիվ 611 չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո օդանավակայանի սահմանապահ գոտուց բերման է ենթարկվել 1971 թ. ծնված Վահե Ս.-ն, որը 2018թ. մայիսի 18-ից ՌԴ ՆԳՆ Վորոնեժ քաղաքի ՆԳ բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 159 հոդվածի (խարդախությունը) 4-րդ մասի մեղադրանքով:

Այս խորագրի վերջին նյութերը