«Ո՞ւմ է ձեռնտու» հարցի պատասխանը գտնելու համար նախ արձանագրենք, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացումը ձեռնտու չէ Հայաստանին ու Ռուսաստանին: Ընդ որում՝ հավասարապես:
Որքան Հայաստանն է կախված ռուսական գործոնից, այնքան էլ՝ Ռուսաստանը հայկականից: Սա պետք է հստակ գիտակցեն Երևանում ու Մոսկվայում, և համապատասխան վարքագիծ դրսևորեն:
Հայ-ռուսական հարաբերությունները և մեր երկրի ներսում առկա քաղաքական գործընթացները սիմետրիկ էին և՛ 1-ին, և՛ 2-րդ նախագահների կառավարման շրջանում:
Սերժ Սարգսյանը նախագահ դառնալուց հետո որոշեց ներքին լեգիտիմության սուր դեֆիցիտը փոխարինել արտաքին վտանգավոր քաղաքականությամբ ու բոլորին «Այո՛» ասելու պատրաստակամությամբ: Վաճառքի հանվեցին ՀՀ շահերը՝ հանուն աթոռի:
Սարգսյանի «նախաձեռնողական» արտաքին քաղաքականության արդյունքում ամպեր կուտակվեցին Ղարաբաղի գլխին (մարդկային ու տարածքային կորուստներ), առևտրականացվեց Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, Հայաստանը կորցրեց իր վստահությունը Ռուսաստանում և հարգանքը՝ Արևմուտքում: Իրանի ու Վրաստանի հետ հարաբերությունները դարձան ֆորմալ և անհասկանալի, ու դրա վառ վկայությունը «շտանգիստի» նշանակումն էր Վրաստանում ՀՀ դեսպանի պաշտոնում:
ՀՀԿ անփոխարինելի առաջնորդին հաջողվեց խայտառակ ձևով ձախողվել արտաքին բոլոր ուղղություններում:
Ի դեպ, Սերժ Սարգսյանի նախագահության շրջանում հակառուսական քարոզչությունը դրածո «արևմտամետների» և «անկախ» լրատվամիջոցների օգնությամբ դարձավ պետական քաղաքականություն: Սարգսյանը «վերևից» քծնում էր Պուտինին, իսկ «տակից» հակառուսական հիստերիա հրահրում, որի հիմնական կոդերից մեկը հետևյալն էր. «Սերժն ի՞նչ կարող է անել, նա ուզում է ՀՀ-ն տանել դեպի լուսապայծառ Արևմուտք, բայց Պուտինը չի թողնում, որ Հայաստանը զարգանա»:
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո հակառուսական քարոզչությունը շեշտակիորեն նվազեց: Պատճառներից մեկն այն է, որ իշխանության են եկել նախկինում հակառուսական քարոզչության առաջամարտիկներն ու նոր իրողությունները հաշվի առնելով՝ գոնե հրապարակավ 180 աստիճանով փոխել են իրենց տեսակետը ՌԴ-ի մասով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է հայտարարել, որ Հայաստանը տեսնում է ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի շրջանակներում և կողմ է հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը: Մեր կարծիքով` Փաշինյանն անկեղծ է իր հայտարարություններում, բայց կաղում է իր հայտարարությանը միս ու արյուն տալու հարցում: Չկա հայեցակարգ, չկա պատկերացում, թե ինչպես պետք է զարգացնել հայ-ռուսական հարաբերությունները, հատկապես ռազմաքաղաքական ոլորտում: Փոխարենը վերջին շրջանում նկատվում է սերժական ժամանակաշրջանին բնորոշ երևույթի կրկնություն, երբ պետության ղեկավարը դրական է արտահայտվում ՌԴ-ի մասով, իսկ ահա քարոզչադաշտը հեղեղված է լինում հակառուսական նյութերով:
Հայկական կողմի «լյափսուսից» հետո հնչած ռուսական արձագանքին ի պատասխան «հեղկոմի» ակտիվը անցել է իր հին գործին՝ հակառուսական արշավ իրականացնելուն: Մասնավորապես՝ առնվազն հիմարություն է օգոստոսի 17-ի հանրահավաքը «տակից» հանրությանը հրամցնել որպես հակառուսական միջոցառում: Դա մի հին անեկդոտ է հիշեցնում, որը պատմելու իմաստ չկա տվյալ դեպքում, քանզի համապատասխան ցենզուրայի մեջ չի տեղավորվում:
Այո՛, ՌԴ-ն իրավունք չունի միջամտել ՀՀ ներքին գործերին ու չի միջամտում, բայց ՀՀ-ն պետք է «քթածակություն» դրսևորի որոշ հարցերում ու իրեն համասեփականատեր զգա նույն ՀԱՊԿ-ում, այլ ոչ թե անվտանգություն մուրացողի կարգավիճակում հանդես գա ու նեղացածի պես պահի իրեն:
Ինչ մնում է վերնագրում առկա հարցի պատասխանին, ապա պարզից էլ պարզ է, որ հայ-ռուսական հարաբերությունների վատացումը ձեռնտու է միայն Հայաստանի թշնամիներին:
Ձեռնտու է նաև ՌԴ թշնամիներին, բայց այդ հարցով թող արդեն ռուսները մտահոգվեն:
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ռուսական «փոխհրաձգությունը»

Պետրոս Ալեքսանյան