Քաղաքական

03.08.2018 15:01


«Սասնա ծռեր» խմբի ևս երկու անդամ ազատ արձակվեց կալանքից

«Սասնա ծռեր» խմբի ևս երկու անդամ ազատ արձակվեց կալանքից

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանը որոշեց ազատ արձակել «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանին եւ Տիգրան Մանուկյանին։

Նրանց ազատ արձակելու համար անձնական երաշխավորագրեր էին ներկայացրել «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ` Նաիրա Զոհրաբյանը, Սերգեյ Բագրատյանը եւ Վահե Էնֆիաջյանը։ «Սասնա ծռեր» խմբի անդամներ Սերգեյ Կյուրեղյանի եւ Տիգրան Մանուկյանի համար մուծվել է նաեւ գրավ՝ յուրաքանչյուրի համար 1,5 մլն դրամ։

Այս գործով անազատության մեջ գտնվող անձ այլեւս չկա։ Դատավոր Արշակ Վարդանյանը որոշել է գործով հաջորդ նիստը նշանակել սեպտեմբերի 14-ին։

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի վարույթում էլ գտնվող «Սասնա ծռեր»-ի գործով կալանավորված անձինք չկան։

«Սասնա ծռեր»-ից միայն 6-ն են գտնվում կալանքի տակ՝ Վարուժան Ավետիսյան, Արայիկ Խանդոյան, Պավլիկ Մանուկյան, Սմբատ Բարսեղյան, Արմեն Բիլյան , Գագիկ Եղիազարյան։ Դատավոր Մեսրոպ Մակյանն առայժմ 10 ամբաստանյալներից ազատ է արձակել միայն 4-ին՝ Արեգ Կյուրեղյանին, Մխիթար Ավետիսյանին, Էդվարդ Գրիգորյանին եւ Սեդրակ Նազարյանին։

Աղբյուրը՝ a1plus.am

Այս խորագրի վերջին նյութերը